Լրահոս

28.09.2011 14:45


ԼՂՀ նախագահ. «Հակաղարաբաղցիական տրամադրություններն արմատախիլ անելու լավագույն միջոցն Արցախում լինելն է, Արցախ այցելելը»

ԼՂՀ նախագահ. «Հակաղարաբաղցիական տրամադրություններն արմատախիլ անելու լավագույն միջոցն Արցախում լինելն է, Արցախ այցելելը»

Սեպտեմբերի 28-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հայ–ռուսական համալսարան։ Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին՝ ինչպես վերացնել հասարակության մեջ գոյություն ունեցող, այսպես կոչված, «հակաղարաբաղցիական» տրամադրությունները, ԼՂՀ նախագահն ասել է.

–Ցավալի է, որ կան նման տրամադրություններ։ Իմ կարծիքով այդ տրամադրություններն արմատախիլ անելու լավագույն միջոցն Արցախում լինելն է, Արցախ այցելելը։

ԼՂՀ նախագահն անդրադարձել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցին։ Նա նշել է, որ սկզբնական շրջանում, ԼՂՀ կարգավիճակից ելնելով, չվերթները կիրականացվեն միայն դեպի Հայաստան, բայց միաժամանակ համապատասխան աշխատանքներ են տարվում ամենասեղմ ժամկետներում նաև միջազգային չվերթներ իրականացնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը