Աշխարհ

06.02.2023 09:29


Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զանգվածային ավերածություններ են գրանցվել, կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ, լուսանկար)

Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զանգվածային ավերածություններ են գրանցվել, կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ, լուսանկար)

Թուրքիայի վեց շրջանում 7,5 մագնիտուտ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել։ Հզոր ցնցումներ են զգացվել նաև հարևան Սիրիայում։ Բազմաթիվ քաղաքներում ավերածություններ են տեղի ունեցել, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Թուրքիայի իշխանությունների հաղորդմամբ՝ երկրաշարժին հաջորդել է 22 հետցնցում, որոնցից վերջինի ուժգնությունը կազմել է ավելի քան 6 մագնիտուդ։ Հետցնցումներից ամենահզորի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ։

«Ժամը 04.17-ին Կահրամանմարաս-Պազարջիկի կենտրոնում 7,4 մագնիտուդով երկրաշարժ տեղի է ունեցել։ Այն ինտենսիվ զգացվել է մերձակա նահանգներում, հատկապես՝ Հաթայում, Ադանայում, Օսմանիեում, Դիարբեքիրում, Մալաթիայում և Շանլիուրֆայում»,-այս մասին ասվում է Թուրքիայի Արտակարգի իրավիճակների հետևանքների վերացման ու կանխարգելման վարչության հայտարարության մեջ։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 01։17-ին (Երևանի ժամանակով՝ 05։17-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ավելի քան մեկ միլոն բնակչություն ունեցող Գազիանթեփից 27 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվում էր 10 կիլոմետր խորության վրա։

Շանլիուրֆայի քաղաքապետի խոսքով՝ քաղաքում երկրաշարժի հետևանքով փլուզվել է 16 շենք, զոհվել է 15 մարդ։ Օսմանիե նահանգում, նախնական տվյալներով, փլուզվել է 34 շենք, մահացել է հինգ մարդ, իսկ Մալաթիայում՝ 130 շենք, փլատակների տակից հայտնաբերվել է երեքի դի։

Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը, ավերածություններ են տեղի ունեցել նաև Քահրամանմարաշում, Ադիյամանում, Դիարբեքիրում և Մալաթիայում։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ երկրաշարժի պատճառով մի քանի շրջաններում հայտարարվել է տագնապի ամենաբարձր մակարդակ, որը ենթադրում է միջազգային օգնության խնդրանք։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ փրկարարներն արդեն իսկ սկսել են վերացնել աղետի հետևանքները։

Լուրջ ավերածություններ են գրանցվել նաև հարևան Սիրիայում։ Ինչպես հաղորդում է «Սուրիա» պետական հեռուստաալիքը, երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի որոշ շրջաններում բազմաթիվ շենքեր են փլուզվել։ Սիրիական «Ալ-Վաթան» թերթի տվյալներով՝ Համայի Ալ-Արբաին թաղամասում մի քանի շինություն է մասնակի փլուզվել: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները։

Բացի այդ, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը, Սիրիայի Լաթաքիայի արվարձանում նույնպես շենք է փլուզվել, ևս մի քանիսը վնասվել են։

«Քաղաքի և մերձակա որոշ բնակավայրերի բնակիչները դուրս են եկել փողոց՝ վախենալով, որ ցնցումների հետևանքով իրենց տները կարող են փլուզվել»,-հայտնել է աղբյուրը։

Աղբյուրը՝ tert.am

Dozens dead in Turkey, Syria after powerful earthquake – DW – 02/06/2023

WATCH: Powerful 7.8 magnitude earthquake jolts Turkey, many buildings  damaged

Turkey earthquake latest: Scores dead with many trapped under collapsed  buildings

Deadly Turkey Earthquake Is Felt in Israel and Syria: Live Updates - The  New York Times

At least 10 killed in Turkey earthquake, dozens trapped under rubble |  Reuters

Turkey 7.8 earthquake ruins buildings! Huge earthquake strikes Diyarbakir  causing major damage - YouTube

Այս խորագրի վերջին նյութերը