Լրահոս

07.02.2023 14:20


«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է, փակելու որոշումը չեղարկվել է․ տոնավաճառի տնօրեն

«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է, փակելու որոշումը չեղարկվել է․ տոնավաճառի տնօրեն

«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է, բոլոր աշխաողները եկել են աշխատանքի, նորմալ աշխատում են։ Այս մասին Tert.am-ին հայտնեց «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

Նա նշեց, որ վերացրել են տեսչական մարմնի կողմից հայտնաբերված բոլոր թերությունները։

«Էլեկտրականություննն ենք փոխել, շուրջ 2200 քմ առաստաղ ենք փոխել, խողովակները, որոնք չէին համապատասխանում նորմերին ևս փոխել ենք, մի խոսքով այն հինգ-վեց թերությունները, որոնք իրենք համարում էին ամենահրդեհավտանգը, վերացրել ենք։ Տեսչական մարմնի հանձնարարականները կատարելուց հետո՝ համաձայնության եկանք, որ պետք է աշխատենք, և փակելու որոշումը փոխեցին»,-ասաց տնօրենը։

Նա նաև հայտնեց, որ Տեսչական մարմնի կողմից նոր հանձնարարականներ կան, որոնք ընթացիկ կարվեն սահմանված ժամկետում։

Այս խորագրի վերջին նյութերը