Քաղաքական

08.02.2023 16:05


Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները ստորադասում է հայ-թուրքականին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները ստորադասում է հայ-թուրքականին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը՝

– հայ–ռուսական և հայ–իրանական հարաբերությունները ստորադասում է հայ–թուրքական հարաբերություններին՝ Հայաստանը տեսնելով Թուրքիայի հովանու ներքո և Արցախը համարելով ադրբեջանական,

– օպերատիվ ցավակցում է Թուրքիային երկրաշարժի կապակցությամբ և նույնը չի անում Իրանում տեղի ունեցած երկրաշարժի մասով,

–ծպտուն չի հանում Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված թուրք–ադրբեջանական հայտարարությունների, քայլերի թեմայով, ընդունում է Թուրքիայի նախապայմանները,

–փլուզում է Հայաստանի անվտանգային համակարգը,

–թշնամացնում է հայ–ռուսական հարաբերությունները,

–հանձնում է Արցախի մեր 120 հազար հայրենակիցների ճակատագիրն Ադրբեջանի քմահաճույքին։

ԱԺ–ում ունեցած իմ ելույթին ՔՊ–ից արձագանքեցին, ինչը շատ ավելի վատ վիճակի մեջ դրեց իրենց ու վնասեց Հայաստանին։ Իրանին նրանք համեմատեցին Մեքսիկայի, Ալժիրի, Աֆղանստանի, Վանուատուի, Պապուա Նոր Գվինեայի և այլ երկրների հետ ու դրանով «հիմնավորեցին», թե ինչու Իրանում օրերս տեղի ունեցած երկրաշարժի զոհերի, վիրավորների հարցով չեն ցավակցել Իրանին և օգնություն չեն առաջարկել։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի համար Վանուատուն և Իրանը նույն հարթության վրա են։ Ասում են՝ եթե 1999–ին ՀՀ–ն Վանուատուին չի ցավակցել երկրաշարժի պահով, ապա ինչո՞ւ ենք մենք քննադատում, որ իրենք էլ Իրանին հիմա չեն ցավակցում։

Ներկա իրողություններն ու Սյունիքի հայկականության երաշխավոր դարձած Իրանի դերակատարումը հաշվի առնելով՝ բարձրաստիճան ՔՊ–ականի շուրթերից հնչեցրած այս տեսակետների պատճառով մենք հայ–իրանական հարաբերություններում դիվանագիտական սկանդալի, խնդիրների առաջ կարող ենք կանգնել, ինչը վնասում է մեր երկրի շահերին։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը