Քաղաքական

08.02.2023 17:31


ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում․ Խորվաթիայի ԱԳ նախարար

ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում․ Խորվաթիայի ԱԳ նախարար

Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է՝ ուրախ է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։

«Իսկապես շատ կարևոր է այս թեման, թե ինչպես Եվրամիությունը կարող է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանը ճանաչում է ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ԵՄ դիտորդական առաքելությանը մինչև հարյուր անձ է մասնակցում, և երկու տարի է նախատեսված այս առաքելությունը իրականացնելու համար։ Եվ այդ հանձնառությունը կրել ենք՝ որպես տարածաշրջանում կայունությանը շահագրգիռ կողմ։ Այս առաքելությունը ժամանակավոր գործիք է հետագա կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում։ Սա որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում»,-ընդգծեց Ռադմանը։

Այս խորագրի վերջին նյութերը