Քաղաքական

14.01.2011 13:36


Տիգրան Կարապետյան. «Հայաստանում մնում են կիսագրագետ մասնագետներ, որոնք այսօր կառավարում են»

Տիգրան Կարապետյան. «Հայաստանում մնում են կիսագրագետ մասնագետներ, որոնք այսօր կառավարում են»

 «Ժողովրդական» կուսակցության նախագահ, ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե Հայաստանը համատարած անարդարությունների մեջ գնում է կործանման, և որ դա բոլոր ոլորտներում է նկատվում։

-Օրինակ՝ վերցնենք կրթությունը։ Ով որ դրսում է ստանում կրթություն, չի վերադառնում Հայաստան։ Հայաստանում կրթություն ստացողների սերուցքը՝ լավ սովորողները, ևս դուրս են գալիս Հայաստանից։ Հայաստանում մնում են կիսագրագետ մասնագետներ, որոնք այսօր կառավարում են, և մենք բոլորս տեսնում ենք, որ իրենք՝ մեր երկրի իշխանավորները, այսօր չունեն կադրային բազա։ Ինչքա՞ն կարելի  է մեկին այստեղից հանել, այնտեղ տեղափոխել։ Ինչքան էլ տեղափոխեն, փաստը մնում է փաստ, որ մենք ապագա չունենք,-ընդգծել է նա։

Ըստ Տիգրան Կարապետյանի՝ իրենք անպայման պայքարելու են, որ Հայաստանն ապագա ունենա։

Անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական վիճակին՝ նա նշել է, թե բոլորս էլ գիտենք, որ վիճակը լավ չէ։

-Այն տնտեսական քաղաքականությունը, որը վարում է այսօր երկրի կառավարությունը, տանում  խորտակման մեր երկիրը։ Օրինակ գյուղատնտեսությունը շատ վատ վիճակում է։ Փոխեցին գյուղնախարարին, չէ՞, բայց ո՞ւմ դրեցին՝ կանսերվի գործարանի տնօրենի՞ն։ Լավ է՝ մանկապարտեզի վարիչ չդրեցին,-ընդգծել է նա։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը