Քաղաքական

11.02.2023 11:31


Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա (տեսանյութ)

Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա (տեսանյութ)

Այսօր Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Մարդասիրական օգնություններով բեռնված բեռնատարները հատել են սահմանը Մարգարայի կամրջով և ճանապարհ ընկել դեպի երկրաշարժից տուժած շրջան»,-գրել է նա Թվիթերում։

ՀՀ ԱԳ փոխնախագահ Վահան Կոստանյանն էլ տեսանյութ է հրապարակել Մարգարայի կամրջից։

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը