Աշխարհ

13.02.2023 10:41


Թուրքիայում երկրաշարժից գրեթե մեկ շաբաթ անց տղամարդու են փրկել փլատակների տակից

Թուրքիայում երկրաշարժից գրեթե մեկ շաբաթ անց տղամարդու են փրկել փլատակների տակից
Թուրքիայում փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ մնացած տղամարդու գտնել. նա մի ամբողջ շաբաթ սպասել է օգնության։
«Ռուսական թիմի աշխատանքի վայրում ՌԴ, Բելառուսի և Ղրղզստանի ԱԻՆ փրկարարների համատեղ ջանքերով Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ մարդ է փրկվել։ Տղամարդուն հաջողվել է փրկել երկրաշարժից ավելի քան 160 ժամ անց»,-հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հայտնի է, որ փրկարարական գործողությունը շատ բարդ է եղել։ Այն տևել է ավելի քան չորս ժամ, իրականացվել է օրվա մութ ժամի։ Միաժամանակ կառույցների փլուզման վտանգ է եղել։
Գերատեսչությունից հավելել են, որ ԱԻՆ բժիշկները տուժածին բուժօգնություն են ցուցաբերել հենց փլատակների մոտ։
Փրկարարական գործողությունը բարեհաջող է ավարտվել, այժմ տղամարդը կլինիկայում է։
Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը