Աշխարհ

14.02.2023 10:02


Հրաձգություն է տեղի ունեցել Միչիգանի համալսարանում. կան զոհեր ու վիրավորներ

Հրաձգություն է տեղի ունեցել Միչիգանի համալսարանում. կան զոհեր ու վիրավորներ

ԱՄՆ Միչիգանի պետական համալսարանում անհայտ տղամարդը կրակ է բացել, հայտնում է Fox News հեռուստաալիքը։

Հրաձգությունը տեղի է ունեցել փետրվարի 13-ի երեկոյան։

Առաջին զանգը ոստիկանություն է ստացվել տեղական ժամանակով 20:40-ին ՝ ուսանողական մասնաշենքից, այնուհետև հնչել է ևս մեկ զանգ ՝ 21:16-ին համալսարանական ֆիթնես կենտրոնից:

Նախնական տվյալներով՝ զոհվել է 3, վիրավորվել 5 մարդ։

Կասկածյալը դեռ չի ձերբակալվել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը