Աշխարհ

14.02.2023 10:35


Ռուս փրկարարները 150 հազար դոլար են գտել Թուրքիայում փլատակների մաքրման ժամանակ

Ռուս փրկարարները 150 հազար դոլար են գտել Թուրքիայում փլատակների մաքրման ժամանակ

Ռուս փրկարարները 150 հազար դոլար են գտել Թուրքիայում փլատակների մաքրման ժամանակ, հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից։

Գումարը եղել է կաթսայի մեջ, այն փոխանցվել է ոստիկանությանը։

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի։

Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:

Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը