Մեկնաբանություն

21.02.2023 12:50


Ինչ է սպասվում բուֆերային Հայաստանին

Ինչ է սպասվում բուֆերային Հայաստանին

Մյունխենում տեղի ունեցած համաժողովի ընթացքում Արևմուտքը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի շուրթերով խոսեց Հայաստանի դերակատարման մասին։ Հակառուսական կոալիցիային միացած Հայաստանին վերապահվում է բուֆերային գոտու դերակատարումը։ Ավելի պարզ լեզվով ասած՝ Հայաստանը պետք է դառնա մանրադրամ աշխարհքաղաքական բախումներում։

Կար ժամանակ, երբ Հայաստանը Ռուսաստանի պաշտոնյայի բերանով հռչակվել էր որպես ֆորպոստ, այսինքն՝ պաշտպանված առաջնաբերդ։ Արևմտաթուրքական փողերով «քաղաքացիական հասարակություն» խաղացողները հետույքները պատառոտում էին, թե բա հարա՜յ, հասե՜ք, մեզ ֆորպոստ են ասում, մեր ինքնիշխանությանն են վնասում։ Հիմա այս հետույքապատռիչները կա՛մ ծպտուն չեն հանում բուֆերի, այսինքն՝ Հայաստանի վերացման պահով, կա՛մ ուրախության բացականչություններ են արձակում։ Եվ դա այն դեպքում, երբ ֆորպոստը ենթադրում է պաշտպանվածություն, իսկ բուֆերը՝ ամայություն։

Ակնհայտ է, որ բուֆերային այդ գոտին տրվում է թուրք–ադրբեջանական զույգին։ Խնդիր է դրված ռուսական գործոնը վերացնել Արցախում ու Հայաստանում։ Պրահայում Փաշինյանի ու Ալիևի ձեռք բերած, ապա Մյունխենում հաստատված համաձայնությունը ենթադրում է ռուս խաղաղապահների դուրս բերում Արցախից, ինչին արդեն կհաջորդի Հայաստանում ռուսական ռազմաբազայի ապամոնտաժումը։

Նիկոլ Փաշինյանը համաձայնել է մտնել հակառուսական (նաև՝ հակաիրանական) կոալիցիայի մեջ ու Հայաստանը գցել ոտատակ՝ դիմացն ակնկալելով սեփական անձի անվտանգության ապահովում, իսկ հնարավորության դեպքում՝ իր իշխանության պահպանում։ Արևմուտքը խոստացել է Նիկոլին, որ տեղ կհատկացնի Բելառուսի նախագահացու աշխատած Տիխանովսկայայի կողքին։ Դատելով ամենից՝ Նիկոլն «այո» է ասել այդ ամենին ու անցել գործի։ Նա Արցախը համարում է ադրբեջանական, ինչն ապալեգիտիմացնում է ռուս խաղաղապահների ներկայությունը։

Նիկոլն «այո» է ասել նաև 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության խմբագրմանը, ավելի ճիշտ՝ վերանայմանը։ 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում նոյեմբերի 9–ի տեքստից հանվել է «Լաչինի միջանցք» հասկացությունը, «Լեռնային Ղարաբաղը» դուրս է մնացել բանակցային թեմայից։ Ալմաթիի հռչակագրին հղում անելն՝ առանց հայկական վերապահումները հիշատակելու, նշանակում է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս ու թաղել Լաչինի միջանցքի թեման։

Նիկոլն այս դավաճանական քայլերին գնացել է բացառապես սեփական կաշին ու թալանը փրկելու համար։ Ահա սա է Հայաստանը բուֆերային գոտի դարձնելու հեռանկարը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը