Աշխարհ

07.03.2023 10:02


Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 46 հազար 104-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 46 հազար 104-ի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 46 հազար 104-ի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Թուրքիայի նախագահն ասել է մարտի 6-ին կայացած կառավարության նիստից հետո:

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։

Այս խորագրի վերջին նյութերը