Լրահոս

01.10.2011 14:06


ԼՂՀ իշխանությունները միջազգային հանրությանը կոչ են անում Արցախի բոլոր գործընթացների նկատմամբ կառուցողական և հետևողական վերաբերմունք դերսևորել

ԼՂՀ իշխանությունները միջազգային հանրությանը կոչ են անում Արցախի բոլոր գործընթացների նկատմամբ կառուցողական և հետևողական վերաբերմունք դերսևորել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման վերաբերյալ Բաքվի արձագանքի և այդ կապակցությամբ վերջին նախաձեռնությունների վերաբերյալ, որում նշվում է, թե հանրապետության իշխանությունները դիմում են միջազգային հանրությանը՝ կոչ անելով կառուցողական և հետևողական վերաբերմունք դերսևորել Արցախի բոլոր գործընթացների նկատմամբ։

–2011թ. սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հանդիսացել են ժողովրդավարական գործընթացի հերթական հաջող դրսևորումը: Իշխանության մարմինները, որոնք ձևավորվել են, բազմաթիվ միջազգային դիտորդների գնահատման համաձայն, ազատ քվեարկության միջոցով, կոչված են շարունակելու մեր հանրապետությունում Ղարաբաղի ժողովրդի ինքնակազմակերպվածության բարձրացման, ինչպես նաև բաց և ժողովրդավարական հասարակության հիմքերի հետագա ամրապնդման մշտական գործընթացը: ԼՂՀ քաղաքացիներն օգտվել են ազատ ընտրության` աշխարհի բոլոր ժողովուրդների անօտարելի իրավունքից: Այս համատեքստում մենք դիտարկում ենք ԼՂՀ-ում ժողովրդավարական գործընթացների ցանկացած քննադատություն` չհիմնավորված և միջազգային հարաբերությունների զարգացման ժամանակակից միտումներին չհամապատասխանող: Բացի դրանից, ԼՂՀ ԱԳՆ-ն տեղին է համարում Ադրբեջանին հիշեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ժողովրդավարական զարգացման և քաղաքացիական հասարակության ամրապնդման իրավունքից զրկելու փորձերի դատապարտվածության մասին և միաժամանակ մտահոգություն է հայտնում հարևան հանրապետությունում նույնատիպ գործընթացների բացակայությամբ: Նախարարությունը նաև դիմում է միջազգային հանրությանը՝ կոչ անելով կառուցողական և հետևողական վերաբերմունք դերսևորել ԼՂՀ–ի բոլոր գործընթացների նկատմամբ, որոնք նպաստում են Հյուսիսային Կովկասում բաց և ժողովրդավարական հասարակության ձևավորմանը,–ասված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը