Լրահոս

01.10.2011 14:09


Իսրայելում ստեղծվել է ուղեղային առաջին պրոտեզը և փորձարկվել առնետի վրա

Իսրայելում ստեղծվել է ուղեղային առաջին պրոտեզը և փորձարկվել առնետի վրա

Թել Ավիվի համալսարանում ստեղծվել և հաջողությամբ փորձարկվել է առաջին սինթետիկ ուղեղիկը։ Առաջին փորձարկումը իրականացրել են առնետի վրա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ուղեղի վնասված մասերը կարող են հաջողությամբ փոխարինվել արհեստականներով։

Արհեստական ուղեղիկը տարրական կառուցվածք ունեցող միկրոչիպ է, որը, սակայն, կարող է ազդակներ տալ ուղեղին՝ որոշակի շարժումներ իրականացնելու համար։ Չնայած որ այդ դեպքում շարժումները շատ պարզ կլինեն, այնուամենայնիվ իրողությունը, որ միկրոչիպը նման ազդեցություն է գործում, գիտնականները մեծ առաջընթաց են համարում։ Քիբորգների մասին ֆանտաստների պատմությունները այս առաջընթացի շնորհիվ կտեղափոխվեն գիտական հարթություն։

Այս խորագրի վերջին նյութերը