Լրահոս

01.10.2011 15:52


Նիկոլ Փաշինյան.«Ոստիկանների հետ մեր համագործակցությունը ստացվել է»

Նիկոլ Փաշինյան.«Ոստիկանների հետ մեր համագործակցությունը ստացվել է»

Ինչպես արդեն գիտեք, ՀԱԿ–ը շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում  Ազատության հրապարակում։

Ինչպես տեղեկացնում է «7 օր»–ի թղթակիցը, հենց նոր մեկնարկել է հրապարակային եյույթների շարքը։ Հարթակից բացման խոսքով հանդես է եկել ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարել է, թե իշխանությունները փակել են մարզերից եկող ճանապարհները և թույլ չեն տալիս քաղաքացիներին մասնակցել հանրահավաքին։

Ըստ նրա, ի հակադրություն դրա` ՀԱԿ–ը իրեն շատ օրինական է պահում և առավոտյան արդեն հասցրել են մաքրել Ազատության հրապարակը։

Նիկոլ Փաշինյանը, սակայն պնդել է, որ ողջ գիշեր և ցերեկվա ընթացքում էլ ոստիկանության աշխատակիցները եղել են Ազատության հրապարակում և ՀԱԿ–ի հետ նրանց համագործակցությունը ստացվել է։

Բանն այն է, որ մի հարբած մարդ է առավոտյան մտել Ազատության հրապարակ և Փաշինյանը, դիմելով իրավապահներին, կարողացել է նրան մեկուսացնել, որպեսզի տհաճ դեպքեր տեղի չունենան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը