Լրահոս

03.10.2011 08:40


Տավուշում տեղի ունեցած սողանքի հետևանքով մեքենաներ են մնացել քարերի տակ. կան վիրավորներ

Տավուշում տեղի ունեցած սողանքի հետևանքով մեքենաներ  են մնացել քարերի տակ. կան վիրավորներ

Ինչպես տեղեկացնում է կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը, հոկտեմբերի 2-ին M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում Վանաձոր–Բագրատաշեն հատվածում՝ Այրում կայարանի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք, որի արդյունքում փակվել է երթևեկությունը: Սողանքի գոտում մնացել են ավտոմեքենաներ: Ուսումնասիրելու համար Տավուշում տեղի ունեցած սողանքը` կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ: Համապատասխան ծառայություններն ուղղված են դեպքի վայր: Հանգամանքները ճշտվում են: Ձեռնարկվում են բոլոր միջոցները սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Կառավարությունը կոչ է արել ձեռնպահ մնալ Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհով երթևեկելուց: Գործում է շրջանցիկ ճանապարհ՝ Վանաձոր–Դիլիջան–Իջևան–Բագրատաշեն ուղղությամբ: ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38 հեռախոսահամարներով: Տեղեկություններ կան, որ չորս շտապ օգնության բրիգատ է գնացել դեպքի վայր: Երկու վիրավորներ գտնվում են Նոյեմբերյանում, յոթը Ալավերդիում:

Այս խորագրի վերջին նյութերը