Լրահոս

03.10.2011 09:57


Լիբիայում քիմիական զենքի պահեստ են հայտնաբերել

Լիբիայում քիմիական զենքի պահեստ են հայտնաբերել

«Սինհուա» գործակալությունը, հղում անելով Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցչին, հայտնում է, որ Լիբիայում քիմիական զենքի պահեստ է հայտնաբերվել։ Մանանեխի գազով մոտ 9 տոննա հրետանային արկերը հայտնաբերվել են Սաբհա քաղաքից հարավում գտնվող լքված պահեստում, որը մինչև վերջին ժամանակները գտնվում էր Մուամար Քադաֆիի զորքերի վերահսկողության ներքո։

Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչ Հասան ալ–Սագհիրի խոսքերով՝ այդ զենքը Մուամար Քադաֆիի վարչակարգի ժամանակ գնվել է ասիական երկրներից մեկից։

Հետախուզական կառույցների օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ Քադաֆիի վերահսկողության տակ գտնվել է 10 տոննա մանանեխի գազով հրետանային արկեր։ Չնայած ծանր վիճակին և Արևմուտքի պետությունների կողմից ապստամբների աջակցությանը, գնդապետ Քադաֆին այդպես էլ դրանք կիրառելու հրաման չի արձակել։

Այս խորագրի վերջին նյութերը