Լրահոս

04.10.2011 10:04


Եվրախումբը չի շտապում Հունաստանին գումար տալ

Ինչպես հայտնում է «BBC»–ն, եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները հերթական անգամ հետաձգել են Հունաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին որոշումը։

Միևնույն ժամանակ նախարարները  կտրականապես հերքել են եվրոյի գոտուց Հունաստանի դուրս գալու կամ պարտքերի համար նրա նակատմամբ դեֆոլտ հայտարարելու հնարավորությունը։ Չնայած նրան, որ նախարարները ողջունել են  արդեն ձեռնարկված  միջոցառումները, այնուամենայնիվ նրանք պնդել են, որ Աթենքը բյուջետային դեֆիցիտի կրճատաման համար բավարար քայլեր դեռևս չի արել։

Եվրախմբի ներկայացուցիչ Ժան Կլոդ Յունկերն ասել է, որ Հունաստանին ֆինանսական աջակցություն ցույց տալու մասին որոշումը  կկայացվի այն բանից հետո, երբ կուսումնասիրվեն երկրի տնտեսական իրավիաճակի մասին այս ամսվա ավարտին Եվրահանձնաժողվին ներկայացվելիք զեկույցի նոր փաստաթղթերը։

Այս խորագրի վերջին նյութերը