Աշխարհ

22.03.2023 18:35


Իսպանիայում հայտնաբերվել է քարանձավ՝ բրոնզեդարյան հազվագյուտ որմնանկարով

Իսպանիայում հայտնաբերվել է քարանձավ՝ բրոնզեդարյան հազվագյուտ որմնանկարով

Իսպանիայում քարանձավում հայտնաբերվել է հազվագյուտ, խորհրդավոր որմնանկար, որը թվագրվում է բրոնզի դարով, գրում է Miami Herald-ը։

Մարդու պալեոէկոլոգիայի և սոցիալական էվոլյուցիայի կատալոնյան ինստիտուտի որմնանկարը, որը բաղկացած է քարանձավի պատի մեջ փորագրված գծերից, ունի մոտ 26 ֆուտ (մոտ 8 մետր) երկարություն:

Հետազոտողների խոսքով՝ զարմանալիորեն պահպանված գտածոն վերագրվում է 3000-5000 թվականներին և հանդիսանում է հետպալեոլիթյան դարաշրջանի ամենակարևոր կոմպոզիցիաներից մեկը, որը երբևէ հայտնաբերվել է Միջերկրական ծովի տարածաշրջանում:

Քարանձավներն ուսումնասիրող գիտնականները 2021 թվականին բախվել են ստորգետնյա խոռոչի, որը գտնվում է Իսպանիայի հյուսիս-արևելքում: Այն ի սկզբանե հայտնաբերվել է 1940-ականներին, սակայն դրա գտնվելու վայրը կորել է:

Փոքր անցքի միջով անցնելով՝ քարանձավագետները տեսել են մոտ 1000 քառակուսի ոտնաչափ մակերեսով օվալաձև քարանձավ, որտեղ հնագույն փորագրություն է եղել։

Այն բանից հետո, երբ որմնանկարը լուսանկարվել և ուսումնասիրվել է փորձագետների կողմից, այն ճանաչվել է բնօրինակ, և հետազոտողները այդ մասին հայտնել են Իսպանիայի մշակույթի դեպարտամենտին:

Մասնագետների խոսքով՝ նկարում պատկերված են կենդանիներ, աստղեր և կուռք։ Ֆիգուրները, ամենայն հավանականությամբ, փորագրված են եղել քարե կամ փայտե գործիքներով։

Կենդանիները, որոնք, հավանաբար, պատկերում են ձիեր կամ խոշոր եղջերավոր անասուններ, գտնվում են որմնանկարի ներքևի մասում, իսկ վերևում գիշերային երկինքն է, ինչը ցույց է տալիս, որ դա ոչ թե պատահական կոմպոզիցիա է, այլ խորհրդանշական նշանակություն ունի:

Քարանձավը պարսպապատվել է՝ դրա պաշտպանությունն ու օպտիմալ կլիմայական պայմաններն ապահովելու համար, և լազերային սքանավորման կենթարկվի, որպեսզի հնարավոր լինի 3D վերականգնում կատարել:

Ըստ Smithsonian ամսագրի՝ աշխարհի ամենահին քարանձավային նկարներից մի քանիսը հայտնաբերվել են Իսպանիայում, Ֆրանսիայում և Ինդոնեզիայում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը