Լրահոս

04.10.2011 20:02


Զորավարժանքի ժամանակ զինվոր է մահացել

Երեկ ՊՆ N զորամասին պատկանող  ավտոմեքենան զորավարժանքի տարածքում երթևեկելիս հարվածել է ճամփեզրի հողաթմբին և կորցնելով կառավարումը`  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից։ Վթարի արդյունքում զոհվել է մեկ զինծառայող,  6-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ ՀՀ ՔՕ 377 հոդվածի 2-րդ մասով ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քրեական գործով ՀՀ ՔՕ 377 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով այսօր ձերբակալվել է ավագ լեյտենանտ Համլետ Հմայակի Վիրաբյանը:  Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը