Աշխարհ

05.04.2023 11:08


Ռոնալդուի դուբլն օգնեց Ալ Նասրին ջախջախել մրցակցին (տեսանյութ)

Ռոնալդուի դուբլն օգնեց Ալ Նասրին ջախջախել մրցակցին (տեսանյութ)

Ավարտվեց Սաուդյան Արաբիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպումը, որում «Ալ Ադալհը» հյուրընկալել էր «Ալ Նասրին»: Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 5-0 հաշվով։

40-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոց հարվածով բացեց խաղի հաշիվը։ 55-րդ րոպեին Անդերսոն Տալիսկան կրկնապատկեց հյուրերի առավելությունը։

11 րոպե անց Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ, իսկ 78-րդ րոպեին Տալիսկան խփեց իր երկրորդ գոլը։ Հանդիպման վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Այման Յահյան։

Ընթացիկ մրցաշրջանում «Ալ Նասրը» 22 հանդիպումից հետո 52 միավորով երկրորդն է առաջնությունում՝ մեկ միավորով զիջելով «Ալ Իտիհադին»:

Այս խորագրի վերջին նյութերը