Աշխարհ

05.04.2023 20:34


Մեսին կընդունի «Ալ Հիլյալի» առաջարկը

Մեսին կընդունի «Ալ Հիլյալի» առաջարկը

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին կընդունի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» առաջարկը, հաղորդում է TodoFichajes-ը, որի տվյալներով՝ ֆուտբոլիստն իր որոշման մասին արդեն հայտնել է ընտանիքի անդամներին և ընկերներին։

«Ալ Հիլյալը» ցանկանում է Մեսիի հետ կնքել երեք տարվա պայմանագիր, որով ֆուտբոլիստի ընդհանուր եկամուտը կկազմի մոտ 1,2 միլիարդ եվրո։

Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։

Մեսին այս մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել է 18 գոլ, կատարել է 17 գոլային փոխանցում։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը