Քաղաքական

06.04.2023 16:58


Երկրում պայթյունավտանգ իրավիճակ է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Երկրում պայթյունավտանգ իրավիճակ է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

«Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում կանանց մասնակցությամբ հրավիրված քննարկման ժամանակ խոսել եմ երկրում առկա ծանր իրավիճակի, կարևորագույն խնդիրների և դրանց լուծման բանաձևի մասին․

Երկրում պայթունավտանգ իրավիճակ է։

Իշխանությունները բռնություն ու ատելություն են քարոզում և հնձում են իրենց ցանածը։

Իրենք իշխանության եկան սիրո և հանդուրժողականության կոչերով, խոստացան ժպիտներ և երջանկություն, բայց բերեցին մահ, ավերածություններ, պարտությունների անվերջ շարք։

Հայաստանն այսօր կանգնած է լինել-չլինելու խնդրի առաջ։

Մեր թշնամիներին ոգևորել է Հայաստանի իշխանությունների վարքագիծը՝ անձնակա՛ն անվտանգության ապահովում՝ Հայաստանի գնով։

Նիկոլ Փաշինյանն աճուրդի է հանել Հայաստանը։ Իր գործարքի էությունը հետևյալն է՝ հեռացնել Ռուսաստանին մեր տարածաշրջանից, ու դրա դիմաց ստանալ անվտանգության անձնակա՛ն երաշխիքներ։

Վախենում են իշխանության կորստից, և այդ վախն էլ նրանց դարձրել է ագրեսիվ, ամբարտավան և գռեհիկ։

Այս իրավիճակից դուրս գալու պարզ բանաձև եմ տեսնում․ հասարակական-քաղաքացիական՝ ժողովրդական լայն համախմբման միջոցով նոր շարժման ձևավորում, և այդ շարժման միջոցով իշխանափոխության հասնելը։ Մեր հանրության բոլոր առողջ ուժերը պետք է աշխատեն այդ ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը