Քաղաքական

11.04.2023 18:37


Որոշակի լարվածություն կա նաև Վարդենիսի ուղղությամբ, կրակոցներ են հնչել նաև Սոթքի շրջանում

Որոշակի լարվածություն կա նաև Վարդենիսի ուղղությամբ, կրակոցներ են հնչել նաև Սոթքի շրջանում

Այս պահին որոշակի լարվածություն կա նաև Վարդենիսի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիա-ի հետ զրույցում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Այս պահին ադրբեջանական կողմից հրետակոծությունը Տեղի շրջանում շարունակվում է։ Քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ չկան` զինվորներ են բոլորը։ Մեկ տասնյակի չի հասնում վիրավորների թիվը։ Իսկ ինչ վերաբերում է զոհերին, ապա հստակ է, որ 3 զոհ կա»,-ասել է Գրիգորյանը։

Սոթքի բնակիչներից մեկն էլ Sputnik Արմենիա-ի հետ զրույցում հայտնել է, որ կրակոցներ են հնչել նաև Սոթքի շրջանում, հանքի հատվածում։

Այս խորագրի վերջին նյութերը