Կարծիք

12.04.2023 08:26


Միավորվել և անել անհնարինը

Միավորվել և անել անհնարինը

Ահավոր է, կարծես` սովորական են դարձել զոհերի մասին հաղորդումները՝ 2022թ․ սեպտեմբերին ավելի քան 200 զոհ, հետո ժամանակ առ ժամանակ մեկ, երկու, ապա 15 ողջակիզվածներ, հետո էլի մեկ, երկու և այսօր 4 զոհ։ Այն որ վարչապետ կոչեցյալն ու լեդիմակբեթ վարչապետուհին ամեն զոհից, ինչպես վամպիրներ, ուժ և հաճույք են ստանում, կասկած չունեմ։ Այդ են վկայում վարչապետ-դավաճանի կողմից հրահանգված զոհերի ծնողների նկատմամբ ոստիկան-ենիչերիների վայրագությունները, վարչապետուհու կողմից կեղծ ժպիտով զոհվածների ընտանիքներ ձևական այցերը։

Զոհերի թիվը չի հուզում նաև քպ-ական շատ գործիչներին։ Բայց, լավ, արդյոք բոլոր քպ-ականնե՞րն են անտարբեր հայրենակիցների կյանքերի, հայրենիքի կորստի համար։ Չեմ ուզում հավատալ, որ մեր ազգի մեջ այդքան դավաճաններ կան։ Ժամանակը չի սպասում, վաղն ուշ կլինի։

Դիմում եմ քպ-ական այն պատգամավորներին և նախարարներին, որոնց հոգիներում դեռ խիղճ, հայրենակցի հանդեպ հոգատարություն, հայրենիքի նկատմամբ սեր գոյություն ունի։ Մի՛ վախեցեք, ընդդիմացե՛ք, հեռացրե՛ք դավաճաններին, իսկ եթե այդքան համարձակություն չունեք, ապա հայտարարեք, որ հրաժարվում եք մանդատից, պաշտոնից։ Հակառակ դեպքում վամպիր-ընտանիքին հավասար պատասխանատու կլինեք հայրենիքի կորստի համար։

Դիմում եմ նաև խորհրդարանական ընդդիմությանը։ Չե՞ք կարծում, որ հայտարարությունները, «սուր հարցերը» արդեն իրենց սպառել են։ Վայր դրեք մանդատները, դուրս եկեք փողոց, միացեք արտախորհրդարանական ուժերին, մի կողմ դրեք բոլոր հակասությունները և միավորված ելեք վճռական պայքարի։ Հետո չասեք, մենք ի՞նչ կարող էինք անել․․․

Արեք անհնարինը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը