Քաղաքական

12.04.2023 14:43


ՌԴ ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկել Տեղում իրավիճակի ապաէսկալացիայի հարցով. Զախարովա (տեսանյութ)

ՌԴ ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկել Տեղում իրավիճակի ապաէսկալացիայի հարցով. Զախարովա (տեսանյութ)

Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայության եւ զինված ուժերի ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ ապրիլի 11-ին կողմերի շփման գծում՝ Տեղ գյուղի մոտ զինված միջադեպ է տեղի ունեցել։ Կան զոհեր եւ վիրավորներ։ «Տարածքում գտնվող ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայության եւ զինված ուժերի ներկայացուցիչները անմիջապես կապ են հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի պատասխանատուների հետ եւ միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի համար»։

Այս խորագրի վերջին նյութերը