Քաղաքական

12.04.2023 15:42


Երևանն ու Բաքուն ընդունել են հերթական երկկողմ բանակցությունների անցկացման առաջարկը. Զախարովա (տեսանյութ)

Երևանն ու Բաքուն ընդունել են հերթական երկկողմ բանակցությունների անցկացման առաջարկը. Զախարովա (տեսանյութ)

Երևանն ու Բաքուն ընդունել են հերթական երկկողմ բանակցությունների անցկացման առաջարկը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը չի թուլացնում ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում աջակցելուն։ «Գործընկերներն ընդունել են մեր տարածքում երկկողմ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մեր առաջարկը։ Ժամկետների և կոնկրետ միջոցառումների մասին մենք կտեղեկացնենք, երբ այդ ամենը վերջնականապես համաձայնեցվի»,-ասել է Զախարովան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը