Քաղաքական

13.04.2023 12:10


Ադրբեջանում հրթիռահրետանային զորքերի զորավարժություններ են անցկացվում

Ադրբեջանում հրթիռահրետանային զորքերի զորավարժություններ են անցկացվում

Ընթացիկ տարվա պլանային մարտական պատրաստության համապատասխան՝ հրթիռահրետանային ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական զորավարժություններ՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

«Զորավարժություների ժամանակ ստորաբաժանումները կատարել են ցուցադրական մարտական հրաձգություն համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգից և ինքնագնաց «Դանա» հաուբիցներից։ Հիմնական ուշադրությունը զորավարժությունների ժամանակ հատկացվել է հրամկազմի կողմից օպերատիվ ոչոշումների կայացման հմտությունների, զինծառայողների գիտելիքների կատարելագործմանը, ինչպես նաև այլ զորատեսակների հետ փոխգործակցության հմտությունների զարգացմանը մարտական գործողությունների ընթացքում»,-մեջբերել են ԶԼՄ-ները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը