Քաղաքական

17.04.2023 10:54


Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ
Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Այս խորագրի վերջին նյութերը