Քաղաքական

17.04.2023 12:14


Տեղ գյուղի մոտ վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակը այժմ ծանր է. ՊՆ

Տեղ գյուղի մոտ վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակը այժմ ծանր է. ՊՆ

Սյունիքի մարզի Տեղ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողների բուժման ընթացքում ունենք դրական տեղաշարժ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, առաջիկա օրերին պլանավորվում է տեղափոխել բաժանմունք»,-ասաց Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանք է տեղի ունեցել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին և կրակ բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

Այս խորագրի վերջին նյութերը