Լրահոս

07.10.2011 09:53


Քադաֆին գտնվում է Լիբիայում

Քադաֆին գտնվում է Լիբիայում

«Europe1» ռադիոկայանը հաղորդում է, որ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի առաջնորդներից մեկը՝ Մահմուդ Ջիբրիլը Բաղդադ կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ գնդապետ Մուամար Քադաֆին թաքնվում Լիբիայի հարավում, և մի քանի օրից նրան կհայտնաբերեն։

«Վերջին տվյալների համաձայն՝ նա գտնվում է Լիբիայի հարավում տեղի տուարեգ ցեղերի պաշտպանության ներքո և շարժվում է Նիգերի ուղղությամբ»,–ասել է Մ. Ջիբրիլը։ Նա ավելացրել է, որ Լիբիայի նախկին առաջնորդը մեծ ուշադրություն է դարձնում իր անվտանգությանը, այդ պատճառով էլ հաճախակի փոխում է իր գտնվելու վայրը։

Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչը ժամանել է Իրաք երկկողմանի դիվանագիտական հարաբերությունները քննարկելու համար, ինչպես նաև որպեսզի իրաքյան իշխանություններին խնդրի մասնակցել լիբիական նավթային ոլորտի զարգացմանը։

Այս խորագրի վերջին նյութերը