Քաղաքական

23.04.2023 11:38


Անդրանիկ Թևանյանը «Երիտասարդի ձայնի» քաղաքագիտական դասընթացների մասնակիցների հետ արտալսարանային քննարկումն անցկացրեց Սաղմոսավանքում (լուսանկար)

Անդրանիկ Թևանյանը «Երիտասարդի ձայնի» քաղաքագիտական դասընթացների մասնակիցների հետ արտալսարանային քննարկումն անցկացրեց Սաղմոսավանքում (լուսանկար)

«Երիտասարդի ձայնի» կազմակերպած քաղաքագիտական դասընթացների մասնակիցների հետ Սաղմոսավանքում էինք։ Այս անգամ ես ոչ թե դասախոսում էի, այլ լսում ուսանողներին։ Ի դեպ, ոչ ֆորմալ միջավայրում ավելի արդյունավետ են անցնում քննարկումները։

Տարբեր բուհերի ուսանողները ներկայացնում էին իրենց տեսլականը Հայաստանի ու Արցախի ապագայի վերաբերյալ։

Տարբեր էին նրանց մոտեցումները, շեշտադրումներն ու առաջնահերթությունները, սակայն մեկ ընդհանուր բան կար բոլորի մոտ՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու գնով Հայաստանը փրկելու հիվանդագին, կեղծ և հակապետական գիծը մերժվում էր։

Մյուս ընդհանրությունն այն էր, որ բոլորը պատրաստակամ են պայքարել հանուն Հայաստանի ու Արցախի, բոլորը մտահոգված են ներկա անվտանգային խնդիրներով և միաժամանակ բոլորը լավատես են, հավատում են, որ հաջողելու ենք։

Ես ուրախ եմ, որ մենք առողջ, առաջադեմ ու ակտիվ երիտասարդություն ունենք։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

342338117_556795943250132_53747069735376987_n 342356308_1235328870708440_5395198180764902538_n 342363533_598425955672838_262233812316022709_n 342486607_221256223910830_2331666760273325876_n 342389258_150501057753274_5838512634668206102_n 342724333_140505908853824_8898002170913571713_n 342469861_134636279504570_7666627772071205413_n

Այս խորագրի վերջին նյութերը