Քաղաքական

23.04.2023 12:03


Ադրբեջանը կեղծ տեղեկատվական արշավով հող է նախապատրաստում Արցախի դեմ հնարավոր սադրանքների համար. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանը կեղծ տեղեկատվական արշավով հող է նախապատրաստում Արցախի դեմ հնարավոր սադրանքների համար. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությանը։

Հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարությունն այն մասին, թե իբր ապրիլի 22-ին Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել:

Վերոնշյալ հայտարարությունների բովանդակային հաջորդականությունը հստակ ընդգծում է Ադրբեջանի կողմից վարվող կեղծ տեղեկատվական արշավի նպատակը. այն է՝ հող նախապատրաստել Արցախի Հանրապետության դեմ հնարավոր սադրանքների համար»:

Այս խորագրի վերջին նյութերը