Քաղաքական

23.04.2023 16:58


Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին անցակետ դնելու մասին

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին անցակետ դնելու մասին

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։

Ընդ որում իբրև անցակետի տեղադրման պատճառ հարևան երկրի սահմանապահ ծառայությունը ներկայացրել է հերթական կեղծ փաստարկը՝ ձևակերպելով հետևյալ կերպ․ «Հայաստանից Ադրբեջանի տարածքում ապօրինի հայկական զինված կազմավորումներին կենդանի ուժի, զինապաշարի, ականների, ինչպես նաև ռազմական այլ տեխնիկայի տրամադրումը կանխելու նպատակով, ինչպես նաև որպես արձագանքում այն բանի, որ ապրիլի 22-ին Հայաստանում, միակողմանի կարգով, հակառակ 2020 թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, սահմանային անցակետ են տեղադրել Ադրբեջանի հետ սահմանին Լաչին-Խանքենդի ճանապարհի սկզբնամասում, ապրիլի 23-ին 12․00-ին Ադրբեջանի Հանրապետության Պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները սահմանային անցակետ են տեղադրել մեր երկրի ինքնիշխան տարածքում՝ Հայաստանի հետ սահմանին, Լաչին-Խանքենդի ճանապարհի սկզբում»։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Արցախը բազմիցս հերքել են Բաքվի կեղծ մեղադրանքները, որոնց միակ նպատակը Հայաստանի և Արցախի Հանրապետության տարածքների կլանումն է։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը