Քաղաքական

30.04.2023 09:24


ԼՂ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել. ՌԴ ՊՆ

ԼՂ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել. ՌԴ ՊՆ

ԼՂ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով` Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոմոբիլային շարասյունով Ստեփանակերտ է տեղափոխվել մարդասիրական բեռ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը