Քաղաքական

01.05.2023 22:14


Միրզոյանը, Բլինքենն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը (տեսանյութ)

Միրզոյանը, Բլինքենն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը (տեսանյութ)

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Վաշինգտոնում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման վերաբերյալ։

«Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը:

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին»,-ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը