Քաղաքական

05.05.2023 15:52


Բայրամովը Միրզոյանի հետ բանակցություններից հետո խորհրդակցել է Չավուշօղլուի հետ

Բայրամովը Միրզոյանի հետ բանակցություններից հետո խորհրդակցել է Չավուշօղլուի հետ

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի միջև, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

«Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ: Նախարարները քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,-գրում են լրատվամիջոցները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը