Լրահոս

08.10.2011 13:37


Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառում 16 բելառուս դատավորների և դատախազների նկատմամբ

Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառում 16 բելառուս դատավորների և դատախազների նկատմամբ

Հղում անելով դիվանագիտական աղբյուրներին՝ «Deutsche Welle»–ն հաղորդում է, որ Եվրամիության երկրները պատժամիջոցներ են կիրառում 16 բելառուս դատավորների և դատախազների նկատմամբ, որոնք որևէ կապ ունեն ընդդիմադիրների նկատմամբ կատարված գործողությունների հետ։

Համապատասխան որոշման ընդունում է նախատեսվում հոկտեմբերի 10–ին Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ։ Միաժամանակ կերկարաձգվի 192 բելառուս ղեկավարների և պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը։

Եվրոպայի Միության երկրները, սակայն, չեն կարողանում համաձայնության գալ Լուկաշենկոյի վարչակազմի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառման վերաբերյալ, որոնք թույլ կտային ԵՄ տարածքում սառեցնել այն ձեռնարկությունների սեփականությունը, որոնք ֆինանսավորում են Լուկաշենկոյի ղեկավարությանը։ Գերմանիան կողմ է արտահայտվում այդ բանաձևին, սակայն մի շարք այլ երկրներ դեմ են նման միջոցառումների կիրառմանը։

Այս խորագրի վերջին նյութերը