Լրահոս

10.10.2011 11:52


Հոգեբան. «ՀԱԿ–ն օգտագործեց իր ամբողջ ներուժը»

Հոգեբան. «ՀԱԿ–ն օգտագործեց  իր ամբողջ ներուժը»

Հոգեբան Կարինե Նալչաջյանը, պատասխանելով «7օր»–ի հարցին, թե ՀԱԿ–ի շուրջօրյա նստացույցերից հետո Լ. Տեր–Պետրոսյանի հայտարարությունը, թե դրանք դադարեցվում են, ինչպիսի՞ հոգեբանական ազդեցություն է ունենալու ժողովրդի վրա, ասել է.

–Սրանք շատ բնականոն զարգացումներ էին, և ամեն ինչ կարծես ընկնում է իր տեղը։ Ժողովուրդն ավելի հանգիստ և սթափ ձևով է սկսում կողմնորոշվել քաղաքական ուժերի միջև։ Այսօրվա սոցիալ–հոգեբանական փուլը  դիրքորոշումների խմորման փուլ է։

Նրա խոսքերով՝ ՀԱԿ–ին թույլ տրվեց անել այն ամենը, ինչ ինքը ցանկանում էր ու կարող էր, նրան տրվեց ազատ գործելու հնարավորություն, և ՀԱԿ–ն օգտագործեց  իր ամբողջ ներուժը։

–Իհարկե, ՀԱԿ–ն ունի իր կայուն հետևորդների մի շրջանակ, բայց Կոնգրեսի կողմից խոսել ամբողջ ժողովրդի դիրքորոշումների մասին, առավել ևս այսօր, չի կարելի,–ընդգծել է Կ. Նալչաջյանը։

–Այսօր ասել, թե ՀԱԿ–ն իրենից  հզոր ուժ է ներկայացնում, ուղղակի անզեն աչքերով էլ երևում է, որ դա այդպես չէ,–նկատել է հոգեբանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը