Քաղաքական

14.05.2023 19:36


Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը

Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը

Բրյուսելում քիչ առաջ ավարտվել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։

Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպումը տևել է ավելի քան 4 ժամ։

Նշվում է, որ քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում` Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ և հուլիսին` Բրյուսելում եռակողմ հանդիպումների շրջանակում:

Այս խորագրի վերջին նյութերը