Աշխարհ

16.05.2023 12:38


Իտալիայում առգրավվել է Էկվադորից Հայաստան ուղարկված 800 միլիոն եվրո արժողությամբ 3 տոննա կոկաին (տեսանյութ)

Իտալիայում առգրավվել է Էկվադորից Հայաստան ուղարկված 800 միլիոն եվրո արժողությամբ 3 տոննա կոկաին (տեսանյութ)

Իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, որը Հայաստան է ուղարկվել Էկվադորից, ասվում է իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ։

Արգելված բեռը կալանավորվել է Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։ Թմրանյութը սառեցված է եղել 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթումի նավահանգստով ուղևորվում էին Հայաստան։

«Առգրավված թմրանյութը, որը պարզվել է, որ չափազանց մաքուր է և անթերի վիճակում, թմրավաճառներին կբերեր ավելի քան 800 միլիոն եվրո եկամուտ»,-ասվում է հաղորդագրության մեջ, նշում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

capture_v1.thumb

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը