Քաղաքական

18.05.2023 10:22


Գայանե Մարտիրոսյանին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր․ այսօր նախատեսվում է առերեսում Աշոտ Փաշինյանի հետ

Գայանե Մարտիրոսյանին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր․ այսօր նախատեսվում է առերեսում Աշոտ Փաշինյանի հետ

Զոհված զինծառայող Ժորայի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ձերբակալվածներին պահելու վայր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Երեկ գիշերվա հազարին տիկին Գայանեին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ՁՊՎ՝ ձերբակալվածներին պահելու վայր։ Տեղափոխել են՝ հիվանդանոցի բազմաթիվ մուտքերից մեկով, որի առջև այդ պահին մարդիկ չեն եղել։

Այսօր նախատեսվում է տիկին Գայանեի առերեսումը Աշոտ Փ.-ի հետ, որը պնդում է, թե տիկին Գայանեն իրեն առևանգել է։

Հ․Գ. «Անհայտ» ճանապարհով ՀԺ-ի տրամադրության տակ հայտնված «հայտնի» տեսագրությունը դիտած մարդկանց ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ մեքենայում այդ պահին եղել են միայն երկու անձ՝ տիկին Գայանեն (վարորդ) և Աշոտ Փ.-ն (ուղևոր): Վերջինս պնդում է, որ այդ պահին ինքն առևանգված է եղել»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը