Քաղաքական

19.05.2023 14:10


Ռուսաստանը Հրվ. Կովկասում ունի ամենալուրջ շահերը, ուստի ձգտելու ենք անել հնարավորինս, որպեսզի այսօրվա միջոցառումները հստակ արդյունքներ տան. Լավրովը՝ Միրզոյանին (տեսանյութ)

Ռուսաստանը Հրվ. Կովկասում ունի ամենալուրջ շահերը, ուստի ձգտելու ենք անել հնարավորինս, որպեսզի այսօրվա միջոցառումները հստակ արդյունքներ տան. Լավրովը՝ Միրզոյանին (տեսանյութ)

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Հանդիպումն անցկացվում է ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ մինչ այդ նույն վայրում կայացել էր Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Այսօր Մոսկվայում նախատեսված է նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի, Սերգեյ Լավրովի հանդիպումը։

***

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է, որ մոսկովյան միջոցառումների գլխավոր նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է:

«Եվ, ինչպես արդեն նշեցի, այս պարագայում երեք երկրների ղեկավարների ստորագրությամբ եռակողմ հայտարարությունների դերը չափազանց էական է և պետք է վճռորոշ նշանակություն ունենա բոլոր հարցերի հանգուցալուծման գործում: Դա վերաբերում է և՛ խաղաղության պայմանագրին, և՛ կումունիկացիաների ապաշրջափակմանը, և՛ սահմանազատմանն ու դրան հաջորդող սահմանագծմանը: Կարծում եմ, որ այս բոլոր ուղղություններով առաջընթացի ապահովումն առանցքային պայման է Հարավային Կովկասում կայուն իրավիճակ ստեղծելու համար: Ռուսաստանն այս տարածաշրջանում ունի պատմական դերակատարում և ամենալուրջ շահերը, վստահ եմ՝ մեր դաշնակիցները դա հասկանում են: Ուստի ձգտելու ենք անել հնարավորինս, որպեսզի այսօրվա միջոցառումները լինեն օգտակար և հստակ արդյունքներ տան»,-ասել է Լավրովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը