Քաղաքական

19.05.2023 14:30


Ակնկալում ենք, որ Ալիևն ու Փաշինյանը հաջորդ շաբաթ կլինեն Մոսկվայում. Պեսկով

Ակնկալում ենք, որ Ալիևն ու Փաշինյանը հաջորդ շաբաթ կլինեն Մոսկվայում. Պեսկով

Կրեմլը ժամանակին կտեղեկացնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ շփումների հնարավորության մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտարարեց, որ մայիսի 25-ին Մոսկվայում Փաշինյան–Ալիև–Պուտին եռակողմ հանդիպում կկայանա։

«Հաջորդ շաբաթ, իսկապես, մենք զբաղվելու ենք եվրասիական ինտեգրման հարցերով։ Մոսկվայում կկայանա և՛ Եվրասիական տնտեսական համաժողովը, և՛ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հուսով ենք, որ թե՛ նախագահ Ալիևը, թե՛ վարչապետ Փաշինյանը կլինեն Մոսկվայում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով մայիսի 25-ին Մոսկվայում եռակողմ գագաթնաժողովի անցկացման հեռանկարների մասին հարցին։

Հիշեցնենք, որ ՌԴ մայրաքաղաքում այսօր սպասվում են նաև Սերգեյ Լավրովի եռակողմ բանակցությունները Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը