Քաղաքական

22.05.2023 17:20


Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում են անկլավները. Փաշինյան (տեսանյութ)

Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում են անկլավները. Փաշինյան (տեսանյութ)

Ադրբեջանի տարածքային ամբողջականության 86 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում են անկլավները: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի՝ 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականության մեջ էլ մտնում է Արծվաշենը: Անկլավների վերաբերյալ տարբերակները մի քանիսն են: Դրանցից մեկը կարող է լինել հետևյալը՝ գծի երկու կողմերում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որտեղ գտնվում են: Մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Արծվաշենը վերադառնա Հայաստանի ինքնիշխանության ներքո, մյուս տարածքները՝ Ադրբեջանի: Այսպիսինն է դիրքորոշումը քաղաքական առումով, բայց իրավական կողմը դեռ պետք է ուսումնասիրել»,-ասաց նա:

Ավելի ուշ մեկ այլ լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք Հայաստանի 29 800 քառակուսի կմ–ի մեջ մտնում են Տիգրանաշենը և Տավուշի անկլավները, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը