Մեկնաբանություն

25.05.2023 10:25


Թուրքերը Նիկոլի պես կամակատար ունեն, ինչո՞ւ չպիտի սպառնան

Թուրքերը Նիկոլի պես կամակատար ունեն, ինչո՞ւ չպիտի սպառնան

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն նախօրեին էլի վայրահաչել է Երևանում «Նեմեսիսի» արձանի տեղադրման թեմայով: Մասնավորապես, ադրբեջանական լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե հույս ունի, որ Հայաստանը կուղղի սխալը: Հակառակ դեպքում խոստացել է «նոր միջոցներ ձեռնարկել»:

Քանի որ Չավուշօղլուի ձեռնարկած «հին միջոցների» մասին կարելի է միայն ենթադրություններ անել, դժվար է ասել, թե «նոր միջոցներ» ասելով՝ կոնկրետ ինչ է սպառնում:

Թեպետ, կարելի է կռահել, որ Չավուշօղլուն, առհասարակ, թուրքական իշխանությունները կարողացել են հասնել այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ կոկորդը ճղի, որ «ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ»: Թուրքերը մի փոքր զիջում են արել այն առումով, որ առայժմ հետաձգել են իրենց պահանջը, որ Նիկոլ Փաշինյանը դա հայտարարելիս, միաժամանակ, ծածանի Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները և գլխին թուրքական համարվող ֆես կրի: Տեսնո՞ւմ եք, թե որքան մեծահոգի են:

Իսկ առհասարակ, Չավուշօղլուն, թուրքական իշխանությունները Նիկոլ Փաշինյանի նման կամակատար ունեն, ինչո՞ւ չպիտի սպառնան:

Այնպես որ, եթե տեսնեք, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ, իր քպ-ականների հետ, այն «նախընտրական մուրճը» ձեռքներին հարձակվել են «Նեմեսիսի» արձանի վրա ու այն քանդում են, չզարմանաք ու անակնկալի չգաք:

Նիկոլ Փաշինյանին որ մնար, ինքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էլ հողին կհավասարեցներ:

Նիկոլ Փաշինյանին որ մնար, անձամբ կսպաներ բոլոր հայ մարդկանց, կհրկիզեր Մատենադարանն ու Մաշտոցի պողոտան էլ կվերանվաներ Աթաթուրքի պողոտա: Կասկածող կա՞:

Ինչ վերաբերում է «Նեմեսիսի» արձանին, ապա Չավուշօղլուի սևեռումը հետաքրքիր է այնքանով, որ վկայում է նրա կամ նրանց ու Նիկոլ Փաշինյանի ռեժիմի այլևայլ պայմանավորվածությունների մասին: Այսինքն, փաշինյանենք թուրքերի առաջ որոշակի բաներ են հանձն առել ու նաև կատարել որոշակի հանձնառություններ (Արցախի հանձնում, Ռուաստանի հետ հարաբերությունների վատացում, բանակի թուլացում, եկեղեցու դեմ պայքար, Հայոց պատմության խեղաթյուրում...), և երբ «Նեմեսիսի» արձան է բացվել, հիմնականում՝ Փաշինյանից անկախ պատճառներով, Չավուշօղլուն ասում է՝ չհասկացանք...:

Իսկ «Նեմեսիսի» արձանից թուրքերն ու փաշինյանականները իզուր չեն վախենում: Թե՞ իզուր են վախենում: Պատասխանը, հուսանք, երկար սպասեցնել չի տա:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը