Ժամը 23.20-ի դրությամբ սողանքի գոտում որոնողական աշխատանքներին ներգրավված է ՀՀ ԱԻՆ 137 փրկարար:
Փրկարարները հողազանգվածի տակից դուրս են բերել 27 ավտոմեքենա:
Անհայտ կորածների ցուցակում փոփոխություն չկա: Այս պահին նշվում է անհայտ կորածների 2 անուն`
1. Արթուր Գուրգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
2. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):
***
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
Սողանքի գոտուց դուրս է բերվել 27 ավտոմեքենա