Լրահոս

13.10.2011 09:57


ՄԱԿ ԱԽ–ը մեկ տարով երկարաձգել է Աֆղանստանում անվտանգությունն ապահովող միջազգային ուժերի լիազորությունները

ՄԱԿ ԱԽ–ը մեկ տարով երկարաձգել է Աֆղանստանում անվտանգությունն ապահովող միջազգային ուժերի լիազորությունները

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդn այսօր մեկ տարով երկարաձգել է Աֆղանստանում անվտանգությունն ապահովող միջազգային ուժերի լիազորությունների ժամկետը։ Նրանք Աֆղանստանում կմնան մինչև 2012թ. հոկտեմբերի 13–ը։

Ինչպես փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը, միաձայն ընդունված բանաձևում ԱԽ–ը լուրջ անհանգստություն է հայտնել Աֆղանստանում անվտանգության ոլորտի վիճակի վերաբերյալ, որոնք շարունակվում են բռնություններով և ահաբեկչական գործողություններով։

Աֆղանստանում անվտանգությունն ապահովող միջազգային ուժերը ստեղծվել են 2001թ. դեկտեմբերի 20–ին ՄԱԿ–ի ԱԽ 1386 բանաձևի ընդունմամբ։ Այժմ դրանց թիվը հասնում է 130 հազար զինվորի, որոնք ներկայացնում են 28 երկրներ՝ ինչպես ՆԱՏՕ–ի անդամ, այնպես էլ 20 գործընկեր երկրները։ ՄԱԿ–ի տվյալներով՝ 2001թ. ի վեր այնտեղ զոհվել է 2300 արտասահմանցի զինվոր, որոնցից 1500–ը ամերիկացիներ, ավելի քան 12 000–ը ստեցել են վնասվածքներ։

Այս խորագրի վերջին նյութերը