Քաղաքական

07.06.2023 20:03


Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվացումը հարցեր է առաջացնում. Զախարովա (տեսանյութ)

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվացումը հարցեր է առաջացնում. Զախարովա (տեսանյութ)

Եռակողմ հայտարարությունների համալիրը գնահատում ենք այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ՝ Ռուսաստանի համար եղբայրական երկու ժողովուրդների հաշտեցման համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմային։

Ըստ Զախարովայի՝ այս գործընթացի համար կան սեփական դինամիկան, սեփական ձևաչափերը, սեփական հավելյալ գործիքները։

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Եվրամիության գործողություններին, հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված նրանց հանկարծակի բարձր ակտիվությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։ Նախկինում ԵՄ-ից հարավկովկասյան խնդրին հատուկ որևէ մեկը ուշադրություն չէր դարձնում։ Հիմա, կարծես թե, փոխվել է կոնյուկտուրան»,-նշեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան ասաց, որ պատմությունը ցույց է տվել արտաքինից փաթաթված այսպես կոչված «խաղաղության» բանաձևերը, որոնք խորհուրդ են տրվում կամ խցկվում են արագացված ռեժիմով, ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցրել։

«Պետք է իմանալ տարածաշրջանի պատմությունը, պետք է իմանալ հակամարտության պատմությունը, պետք է իմանալ ժողովուրդների պատմությունը։ Պետք է այդ ամենն իմանալ ու խորապես զգալ։ Եվ ամենակարևորը տրամադրված լինել իրական խաղաղ կարգավորմանը։ Եվ ևս մեկ ոչ պակաս կարևոր բան՝ չունենալ «երկրորդ հատակ» սեփական գործողություններում, այլ լինել անկեղծ այդ նպատակին, խնդրին հասնելու ցանկության մեջ»,-նշեց նա։

***

Առաջին հերթին ցանկալի կլիներ, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան (ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը - Tert.am) կողմնոորշվեր՝ կա՛մ նորմալ երկխոսություն, որի փորձը հայկական կողմի հետ կա, կա՛մ «նման» հայտարարություններ, մենք ընտրում ենք առաջինը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հունիսի 4-ին ԱԽ քարտուղարի հայտարարություններին Հ1-ին տված հարցազրույցում Գրիգորյանը, ի թիվս այլնի, ասել էր, որ ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունը միայն իրականացվելու է ՀՀ անվտանգության ծառայությունների կողմից։ «Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է։ Կարծում եմ՝ ի գիտություն են ընդունել։ Եվ հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մեր մյուս բոլոր գործընկերները»,-հավելել էր նա։

Ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հատուկ նշեց, որ ԱԽ քարտուղարն այլ բաներ է խոսել Մոսկվայի հասցեին։

Զախարովան նաև ասաց․ «Ինչ վերաբերոմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, ապա այն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի հարցն է։ Ուստի ճիշտ չէ, որ ես արձագանքեմ այդպիսի մեկնաբանություններին»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը