Կալիֆոռնիայի թոշակառուները թաղման ժամանակ չարաշահել են մարիխուանայով թխվածքաբլիթները
Կալիֆոռնիայում տարեց ընկերները հայտնվել են հիվանդանոցում այն բանից հետո, երբ իրենց ընկերոջ թաղման ժամանակ մարիխուանայով չափից շատ թխվածքաբլիթ են կերել։ «The Daily Pilot»–ը գրում է, որ այդ թխվածքաբլիթները մատուցվել են ի հիշատակ հանգուցյալի, ով տառապելիս է եղել խաղցկեղով և նրան բժշկական նպատակներով թույլատրված է եղել օգտագործել մարիխուանա կամ դրանով պատրաստված հրուշակեղեն։ Հուղարկավորության հյուրերը ոստիկանությանն ասել են, որ իրենք տեղյակ չեն եղել թխվածքաբլիթների պարունակության մասին։ Սակայն նշվում է նաև, որ մարիխուանայով թխվածքաբլիթները հանգուցյալի դուստրը նախապես գովազդել է։ Արդյունքում 71–ամյա թոշակառու երկու կանայք և 82–ամյա մի տղամարդ գլխապտույտով, սրտխառնոցով և թուլությամբ տեղափոխվել են հիվանդանոց։
Կալիֆոռնիայում մարիխուանա թույլատրված է օգտագործել միայն բժշկի թույլտվությամբ։

7or.am